Հասարակություն

Գերմանիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Երևանի և Դիլիջանի բնակիչներին

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են.

«Շնորհակալություն Հայաստանին՝ Գերմանիայի Դաշնային նախագահ պարոն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մարտի 31-ից ապրիլի 1-ը տեղի ունեցած այցելության ընթացքում ցուցաբերած առանձնահատուկ հյուրընկալության համար։ Տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ, կիզակետում էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման գործընթացն ու մշակութային համագործակցության խորացումը։

Դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Երևանի և Դիլիջանի բնակիչներին՝ երթևեկության առանձին սահմանափակումների ժամանակ նրանց համբերատար վերաբերմունքի համար»-ասված է գրառման մեջ։