«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 2-ին մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղ՝ ապրիլի 1-ին ժամը 20:00-ից մինչև ապրիլի 2-ը 20:00-ը,
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ.Վահյանի, Կամարակ փողոցների, Դրո 2/3-10 շենքերի, Ահարոնյան 70/5,70/6 շենքերի, Կ.Ուլնեցու 66, 66/1,66Ա զույգ շենքեր՝ ժամը 11:00-20:00-ը,
- Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Վ.Սարգսյան փողոցների, Խորենացու 20-24 զույգ շենքեր՝ ժամը 12:00-18:00-ը,
- Փարաքար գյուղի Այգեստան փողոց՝ ժամը 10:30-15:00-ը,
- Սիսիան քաղաք՝ ժամը 12:00-18:00-ը,
- Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի, Չարենց թաղամասի, Չարենց 1 և 2 թաղամասեր՝ ժամը 12:30-19:00-ը,
- Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի 4-10/1 շենքեր՝ ժամը 12:45-15:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: