75-ամյա Կիմա Հայրապետյանն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ուղիղ 72 ժամ պահեցին՝ մինչև վերջին րոպեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների օրը Կիմա Հայրապետյանը և Անահիտ Խալաթյանը ձերբակալվել էին ընտրակաշառք բաժանելու կասկածով: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Այսօր հակակոռուպցիոն դատարանը մերժեց նաև «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը: Դատարանը կիրառեց վարչական վերահսկողություն:
«Այս պահին տիկին Անահիտն արդեն ազատության մեջ է»,- նշել Խալաթյանի պաշտպան Արսեն Բաբայանը: