Հասարակություն

Թուրք բլոգերի տեսանյութի առնչությամբ ՔԿ-ում վարույթ է հարուցվել

Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»․ հայտնեցին ՔԿ–ից:

Գործով մեղադրյալ չկա։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրն այցելել էր Հայաստան և սոցցանցերում տեսանյութեր հրապարակել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական» քաղաք: