Հասարակություն

ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայկական Կարիտաս» ընկերության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումների մասին։

«Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ ապրիլի 1-ից չի գործելու օտարերկրյա քաղաքացիների՝ պարզեցված կարգով վարորդական վկայականները փոխելու հնարավորությունը։ Նոր օրենսդրությամբ, ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է պարտադիր քննություն հանձնել։ Այս հիմքով խախտումը արտաքսման պատճառ կարող է դառնալ։ 

Ըստ նրա, սա վերաբերում է ՌԴ-ում վարորդ աշխատող օտարեկրյա քաղաքացիներին։ Այժմ, ըստ նրա, ՌԴ-ում այլևս ոչ ոք չի կարող վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք։