Հասարակություն

Ծովինար Վարդանյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակությանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:

Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորություններին, բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացմանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, պետական աջակցության ծրագրերի բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, ինչպես նաև ֆինանսական բնագավառի բարեփոխումներին ու ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր: