Հասարակություն

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, վարոորդը հսպիտալացվել է

Ապրիլի 1-ին՝ ժամը 17:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի ուղեփակոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում «Toyota» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։57-ին: Այրվել է ավտոմեքենան։