Հասարակություն

Վարդան Ղուկասյանին առնչվող ձայնագրության հետ կապված քրվարույթ է հարուցվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ, Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Քրվարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, որն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով` պատժվում է տուգանքով տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով 100-200 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2-5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:  

Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում ձայնագրություն էր տարածվել Ղուկասյանի վերաբերյալ, որտեղ, ըստ այդ ձայնագրության՝ Ղուկասյանը հայհոյում էր և սպառնում քաղաքացիներին, թե իբր պատասխան են տալու իր ընտրվելուց հետո: