«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սպրիլի 1-ին, մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի, Բաշինջաղյան 1,2 նրբանցքների, Մազմանյան փողոցի, Մարգարյան 1,2 նրբանցքներ՝ ժամը 10:00-18:00-ը,
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցի փողոցի 66, 66/1,66Ա զույգ շենքերի և Ահարոնյան փողոցի 12,12/1 շենքեր՝ 13:00-20:00-ը,
- Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1, 2 փողոցներ՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 2-ը 22:00-ը,
- Վարդենիս քաղաքի Իսակով և Համբարձումյան փողոցներ՝ ժամը 10:0-15:00-ը,
- Զովունի գյուղ՝ ժամը 11:00-16:00-ը,
- Մալիշկա գյուղի 8, 27 փողոցներ՝ ժամը 11:00-15:00-ը,
- Սիսիան քաղաքի Որոտան և Չարենց փողոցներ՝ ժամը 10:30-15:00-ը,
- Բերդ քաղաքի Մ.Խորենացու փողոցի 27 Ա-28, 71 շենքեր՝ ժամը 11:55-15:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: