ԱԺ-ում հանդիպում է տեղի ունենում 44-օրյա պատերազմում անհայտ կորած անձանց ծնողների ու պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Այնտեղ են արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը և այլ պաշտոնյաներ։
Քննարկումը, սակայն, դռնփակ է, և անցնում է լարված մթնոլորտում. պարբերաբար բղավոցների ձայներ են լսվում դահլիճից։
Նախքան նիստը փակելը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ քննարկումը կանցկացվի ելույթ, ապա հարցուպատասխան ձևաչափով։ Առաջին զեկույցը ներկայացնելու է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։