Հասարակություն

Արգելապատնեշներ, լուսանդրադարձիչներ՝ Աշտարակ-Թալին ճանապարհի հատվածում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են անվտանգության համապատասխան տարրերով՝ արգելապատնեշներ, լուսանդրադարձիչներ, որոնք միտված են ապահովելու անվտանգ երթևեկություն հատկապես գիշերային ժամերին։

«Հարգելի վարորդներ, նշված ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ, և ճանապարհը կահավորված է ըստ երթևեկության կազմակերպման ժամանակավոր պլանի։ Խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը»։