Առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ այսօր 3 անձ է ձերբակալվել, որոնցից երկուսը՝ Վրաստանի քաղաքացիներ են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Գողության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նաև տեղեկացանք, որ գողությունը տեղի է ունեցել Երևանում։