«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընտրությունները անցան անփորձանք, խաղաղ և հանգիստ։ Ինչքան էլ շատերը փորձեցին խառնել իրավիճակը, քաղաքում խնդիրներ ստեղծել, մենք բոլորս խելացի, խաղաղ և համերաշխ անցկացրինք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները»,- ասել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ նա նշել է. «Վատ արդյունքներ չենք ունեցել, հատկապես երբ տեսնում ենք, որ ամբողջ պետությունն իր բոլոր լծակներով ու ապարատներով աշխատել է մեր դեմ»։
«300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկ բաժանելու, առանց պերաշկի, առանց 20.000 դրամների, առանց որևէ այլ բանի, այլ պարզապես՝ գաղափարի շուրջ հավաքվելով»,- ասել է նա։