2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թիվը կազմել է 2686, ինչը 217-ով ավելի է, քան մեկ տարի առաջ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կալանավորված անձինք.
2025 թվականի սկզբին կալանավորված էր 1401 մարդ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել էր 1317։
Նրանցից 45-ը կին են (նախորդ տարի՝ 48),
1-ը անչափահաս տղա է (նախորդ տարի՝ 2)։
Դատապարտյալներ
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ դատապարտյալների թիվը հասել է 1285-ի, ինչը 133-ով ավելի է, քան 2024-ին։
Նրանցից 26-ը կին են (նախորդ տարի՝ 22),
1-ը անչափահաս տղա է,
1-ը չափահաս է, բայց մինչև 21 տարեկան։
Ա.Գ.