«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 31-ին, որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ, Արզումանյան փողոցներ՝ ժամը 10:00-18:00-ը,
- Փարաքար գյուղի Վ.Սարգսյան 2 փողոց՝ ժամը 11:00-15:00-ը,
- Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 128-132/4 շենքեր՝ ժամը 11:10-16:00-ը,
- Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցի, Երկաթուղայինների 1-5 նրբանցքների, Շահումյան, Մ.Հարությունյան փողոցներ՝ ժամը 11:30-16:00-ը
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: