Հասարակություն

Սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը  կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։