Հասարակություն

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է.

««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։

Դրանով կատարվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (դիտորդի գործունեության խոչնդոտում), և, հավանաբար, 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիության խախտում) նախատեսված արաքներ։

Այժմ պատրաստում ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք դատախազություն»։

Ըստ տեղեկությունների՝ նշված տեղամասի նախագահը նշանակված է «Հայաստան» դաշինքից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական