Արարատի մարզում այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են ZIL MMZ-554M և KAMAZ -53212 մակնիշի բեռնատարները:
Բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, կա մեկ զոհ, երկու վիրավոր: Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, զոհի և վիրավորների ինքնությունը: