Հասարակություն

Նախարարության աշխատակիցներն այցելել են Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց և Ծաղկեվան բնակավայրեր

Նախարարության աշխատակիցներն այցելել են Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց և Ծաղկեվան բնակավայրեր

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման» փորձնական ծրագրի արդյունքների ուսումնասիրության և Իջևան համայնքում այգեգործական կլաստեր ստեղծելու նպատակով Տավուշի մարզպետարանի և Իջևան համայնքի ներկայացուցիչների հետ այցելել են Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց և Ծաղկեվան բնակավայրեր։ Տնտեսավարողների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները։

 Գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը նշել է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում։

Նշվել է նաև, որ ծրագրի մեկնարկի ժամանակ նախարարության կողմից իրականացված խորհրդատվական ու բացատրական աշխատանքի և ծրագրի առավելությունները ներկայացնելու արդյունքում ներկայումս արդեն տնտեսավարողներն են դիմում, որպեսզի ծրագիրը շարունակվի իրականացվել իրենց և հարևան բնակավայրերում, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական