Հասարակություն

Միջադեպ Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Միջադեպ Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Կոտայքի մարզի հիվանդանոց են տեղափոխվել մեկ մահացած քաղաքացու և 3 վիրավորի, հայտնում է Shamshyan.com-ը: Մահացած քաղաքացին Չարենցավանի 21-ամյա բնակիչ է:

Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ: Ըստ տեղեկությունների՝ այս ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։ 

Այս պահին իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական