Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում մարտի 30-ին և 31-ին, ապրիլի 2-ի և 3-ի օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևանում մարտի 30-ին և 31-ին, ապրիլի 2-ի և 3-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։