Հասարակություն

«Ինչպե՞ս են հաշվում ծովի մակարդակից»

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․

Ինչպե՞ս են հաշվում ծովի մակարդակից: Որտեղ է մակարդակի էտալոնը:

Աշխարհում ծովի մակարդակի միասնական որոշում չկա: Տարբեր երկրներում օգտագործվում են հորիզոնականի մոտ հարյուր տարբերակներ, որոնք օգտագործվում են լեռների բարձրությունը և ծովերի խորությունը չափելու համար:

Որպես կանոն, որպես հաշվարկի հիմք ընտրվում են այն ջրային մարմինները, որոնք ամենաքիչն են ենթակա տատանումների:
Ռուսաստանը և նախկին Խորհրդային Միության երկրները որպես հաշվարկի հիմք օգտագործում են Բալթիկ ծովի միջին երկարաժամկետ մակարդակը։ Այն որոշվում է հատուկ սարքի՝ Կրոնշտադտի խորաչափի (ֆուտշտոկի) միջոցով:

Միացյալ Նահանգները և Կանադան որպես հիմք են վերցնում Սուրբ Լավրենտիոսի ծոցում ծովի մակերևույթը:

Մեծ Բրիտանիան ընդունում է հաշվարկի սկիզբ Նյուլին նավահանգստի ջրի միջին մակարդակը:

Գերմանիան հաշվում է ծովի մակարդակը՝ օգտագործելով Վալլենհորսթի Սուրբ Ալեքսանդր եկեղեցու գիծը, որը կապված է Հյուսիսային ծովի ջրի մակարդակի հետ։

Իտալիան՝ Ջենովայում ծովի մակարդակը:

Գիտնականները դեռևս միանշանակ պատասխան չունեն ծովի գլոբալ ստույգ մակարդակի հարցին»։