Հասարակություն

Վրաերթ՝ Արմավիրի մարզում

Երեկ՝ մարտի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։