Հասարակություն

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին իրավապահները խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանն ու նախընտրական շտաբում, և Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել Կամո և Կարեն Գրիգորյաններին։

Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է վարչական հսկողողություն խափանման միջոցը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական