«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին, որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամաս՝ ժամը 10:55-18:00-ը,
- Մեծամոր քաղաքի 4 թաղամաս՝ ժամը 11:30-19:00-ը,
- Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն և Նոր Եդեսիա գյուղեր՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ը
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: