Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է

Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Աղոթում ենք բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները»,- ասվում է հաղորդագրությունում:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել էր 144-ի։