ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը սոցցանցի իր էջում գրել է.
«Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
Ես նաև այցելեցի ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ և «Ջի Թի Բի Սթիլ» ընկերություններ, որոնք հանդիսանալով խոշոր ամերիկյան ներդրումներ Հայաստանում՝ ամերիկյան նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով իրենց նպաստ են բերում Հայաստանի տնտեսական բազմազանեցման, էներգետիկ անվտանգության և արդյունաբերական աճի հարցերում։
Շնորհակալություն եմ հայտնում սյունեցիներին հյուրընկալության համար։ Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք»։
“I had the opportunity to visit Syunik this week and checked in with friends and partners.
— US Embassy, Armenia (@usembarmenia) March 28, 2025
In meetings with Syunik Governor Robert Ghukasyan and local officials, I discussed regional challenges and opportunities. In Goris, I visited the European Union Mission in Armenia (EUMA)… pic.twitter.com/kv56we9zD2