Հասարակություն

«Խոստանում եմ հետևողական լինել». Սարիկ Մինասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է հարցաթերթիկներ, որոնցում գյումրեցիների կողմից արված առաջարկներ են:

«Սիրելի՛ գյումրեցիներ, վերջին օրերին մեր նախընտրական շտաբների անդամները ձեզ են բաժանել այս հարցաթերթիկները, որոնք լրացնելով դուք առաջարկություն-պահանջ եք ներկայացրել մեզ՝ ակնկալելով տարաբնույթ խնդիրների շուտափույթ լուծում։

Ստորեւ ներկայացնում եմ ձեր կողմից լրացված այդ հազարավոր հարցաթերթիկներից ընդամենը մի քանիսը։ Խոստանում եմ՝ անպայման հետեւողական եմ լինելու, որ ձեր կողմից առաջարկված խնդիրները անպայման ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում։ Անչափ շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբների հետ ձեր սերտ համագործակցության համար։

Հ.Գ. Այ, օրինակ, Ստրոյմաշի մինի ֆուտբոլի դաշտը հենց այս գրառմամբ խոստանում եմ, որ կանենք»,- գրել է Մինասյանը: