Ֆինանսական զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին անում IDbank-ի գլխամասի մոտ։ Միաժամանակ, նրանք իրազեկում էին այլ քաղաքացիների՝ հնարավոր վտանգների մասին։
Քաղաքացիները պնդում են, որ դարձել են կիբերհանցագործության զոհ և առանց իրենց իմացության իրենց անունով վարկեր են ձևակերպվել։
Քաղաքացիները նշում էին, որ երեք բանկ չի կարողացել ապահովել անվտանգությունը, մինչդեռ 14 բանկ ապահովել է այն։