Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիայի տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում:
Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս ժամանակահատված, 5 տարին լրանալու դեպքում լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման` ընդհանուր հիմունքներով:
Լիցենզավորման համար նորից չդիմելու դեպքում այն դադարեցվում է:
Ժամկետներն ու մյուս մանրամասները` տեսանյութում: