Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ Մարգարյանն ու Աղազարյանը զրկվել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար։