Անցել են ժամանակները, երբ կարող էին քաղաքացու քվեն գողանալ, ազդել նրանց կամարտահայտման վրա, Հանրայինի եթերում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Սարիկ Մինասյանը։
«Այդ գործողությունները մեր երկիրը տարել էին իրավիճակի, երբ ունեցել ենք թալանված բանակ, տնակային ավաններում բնակվող քաղաքացիներ։ ՀՀ երկրորդ քաղաքն ամենաաղքատն էր»,- ասել է նա։
Մինասյանի խոսքով՝ քաղաքական հակառակորդ եղել է, սակայն դաստիարակությունը, իր ապրած կյանքը Գյումրի քաղաքում թույլ չեն տալիս, որ մարդկանց անձնական վիրավորանք հասցնի:
«Ես իրենց իմ հաղթանակով ներելու եմ, բայց զրպարտողները խստագույնս պատժվելու են»,- ասել է նա։