ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության արդիականացման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Պարեկային ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով, ինչով պայմանավորված դիմում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ և կարող են բավարարել հետևյալ նվազագույն պահանջներին.
- միակցիչի տեսակը՝ CCS2,
- լիցքավորիչները տեղակայված լինեն Երևան քաղաքում,
- սարքի յուրաքանչյուր CCS2 միակցիչը նվազագույնը 80 կվ հզորությամբ,
- կազմակերպությունն ունենա վճարային համակարգի քարտային կամ կենտրոնացված ձևաչափ։
Վերը նշված պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են դիմել ՆԳՆ տնտեսական վարչություն. հեռ. 010 59-60-07, էլ. հասցե` gnumner@mia.gov.am: