Հասարակություն

Դեսպան Քվինը վերահաստատել է ՀՀ-ի մշակութային ժառանգությունը պահպանելու կարևորությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Սյունիքի մարզում դեսպան Քվինն այցելել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է և Սյունիքի մարզի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկը։

Դեսպան Քվինը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը ամենուր։