Հասարակություն

Վարկով հեծանիվ գնելու տոկոսադրույքը կզրոյացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն ուսանողներին ու դասախոսներին, որ դիտարկում են հեծանվով դասի գնալ-գալ, հեծանիվը որպես տրանսպորտային միջոց օգտագործել, կառավարությունը պատրաստ է այդ նպատակով վերցված վարկի տոկոսը սուբսիդավորել․ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Տոկոսը զրոյացնում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանով կլուծվի տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիրը և առողջ ապրելակերպ կխթանվի: Նա անդրադարձել է հեծանվային ուղիներ ստեղծելուն. 

«Քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ հեծանիվներն այնքան շատ են, որ մեքենաներին խանգարում են։ Հիմա մեքենաներն են հեծանիվներին խանգարում, բայց հեծանիվները մեքենաներին՝ ոչ, որովհետև այնքան քիչ են, որ այդպիսի հարաբերություն չկա։ Բալանս պիտի ձևավորվի, որ դառնա օրակարգ»,- ասել է նա։