Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում.
«Հիշեցնում ենք, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում:
Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով :
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»:
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում.
«Մասնավորապես՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա - Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը»: