Հասարակություն

«Իրենց տեղը գաղութում է». Նազելի Բաղդասարյան

«Չի կարելի թույլ տալ, որ որևէ մեկը ներգործություն ունենա գյումրեցու վրա»,- հայտարարել է Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածու, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ թեկնածու Վարդան Ղուկասյանն իրեն, որպես կնոջ, բուլինգի է ենթարկել. «Իրեն թվում է՝ ինձ կարելի՞ է խեղճացնել այդ բառամթերքով։ ՀՀ-ն օրինական պետություն է, իրավական պետություն է, և նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում»։

Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում խուզարկություններին ու քրեական գործին, Բաղդասարյանը նշեց․ «Իրավական գործընթաց է․ եթե ինչ-որ պրոցեսներ կան, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են, կարծում եմ՝ մեկնաբանություներ պետք չէ տալ, որ հետո չորակեն, թե քաղաքական ճնշում է գործադրվում»։