Հասարակություն

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն բերման են ենթարկել

Այսօր բերման են ենթարկվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարենն ու հայրը՝ Կամո Գրիգորյանը։

«Այս պահին քրեական գործեր են հորս վրա, տղայիս վրա՝ շիբինի գործը, որպես ընտրակաշառք։ Այս պահի դրությամբ, քանի որ դեռ չենք ծանուցվել, փաստաբանին եմ սպասում, գա, ծանուցեն»,- ասել է նա։ 

Գրիգորյանը նշել է, որ այս մասին նոր են իմացել. «Ամբողջ Գյումրին մինչև երեկ շիբինապատվում էր, էդ հեչ։ Մարտի սկզբներին արված շիբինապատումը, որ մշտապես արել եմ՝ որպես ԱԺ պատգամավոր, այսօր փորձում են ներկայացնել իբրև ընտրակաշառք»։ Նա տեղի ունեցողը որակել է որպես «նվեր ընդդիմադիրներին»։

Այսօր խուզարկություններ են տեղի ունեցել նաև Գրիգորյանի նախընտրական շտաբում։