Գյումրիում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է առնվազն 5 անձ:
Ձերբակալվածները ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների ներկայացուցիչներ են:
Հակակոռուպցիոն կոմիտեից Radar Armenia-ին հայտնել են, որ խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել հարուցված քրեական վարույթի շրջանակներում: