Կառավարության որոշմամբ՝ «Մեդիկալ հորիզոն» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղորայքի արտադրության համար՝ իրականացնելով 187 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 83 աշխատատեղ 302 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 104-ի՝ 560 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 187 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14 մլն դրամ։