Մարտի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է, ով Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով է ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։