«Թավիթյան կրթաթոշակային» ինտենսիվ ուսուցման 2025թ․ ծրագիրը համախմբում է Հայաստանի հանրային հատվածի 16 մասնագետների՝ սովորելու ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Ծրագիրն առաջարկում է դասընթացներ, որոնք դասավանդում են դպրոցի հեղինակավոր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ հիմնված նրանց փորձառության վրա և արձագանքելով Հայաստանին ու աշխարհին առնչվող ընթացիկ մարտահարվերներին։
Կրթաթոշակառուները կուսումնասիրեն քաղաքականություն, բանակցություններ, անվտանգություն, դիվանագիտություն, միջազգային իրավունք, տնտեսագիտություն, կիբերռիսկերի կառավարում, ինչպես նաև արհեստական բանականության և տեխնոլոգիական կառավարման ոլորտները։ Ծրագրի ընթացքում նրանք կշփվեն Ֆլետչերի և Բոստոնի ավելի լայն համայնքների հետ, ինչպես նաև կմասնակցեն մասնագիտական զարգացման ուղևորությունների՝ Նյու Յորք և Վաշինգտոն։
Ո՞վ կարող է դիմել
Ծրագիրը բաց է ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։ Հատուկ ակադեմիական կրթությունը պարտադիր չէ։ Դիմորդները պետք է ունենան անգլերենի բարձր մակարդակի իմացություն. դասընթացները տեղի են ունենալու անգլերենով։
Դիմել՝ այստեղ
«Թավիթյան» կրթաթոշակի ծրագրի հարթակ
Տևողությունը
Օգոստոսի 21 – Դեկտեմբերի 20, 2025թ․
Վայրը
Ֆլետչերի դպրոց, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասսաչուսեթս, ԱՄՆ
Դիմումների վերջնաժամկետ
2025թ․ ապրիլի 18
Ինչպես կապ հաստատել
Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում՝ կապվել Արա Բարսամի (ara_barsam@yahoo.com) կամ «Թավիթյան» կրթաթոշակային ծրագրի թիմի հետ (TavitianProgram@tufts.edu):
