Հասարակություն

ՔՊ-ն դեմ կքվեարկի ընդդիմության ներկայացրած նախագծին

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագծին։ Նրա խոսքով, կառավարությունը տարեկան հավելյալ 380 մլն դոլարի չափով ավելացրել է թոշակները։ Նա ընդդիմության նախագիծը որակել է ինքնանպատակ. «ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»։

Արձագանքելով Կոնջորյանին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ բարձրացվող թոշակները հեռու են տրված խոստումներից, իսկ պետական պարտքը մոտ 7 մլրդ դոլարով ավելացրել են. «Ու հերոսաբար ներկայացնում են, որ գնում են իրենց թիրախին։ Բայց հայտարարեցին հենց նոր, որ իրենց հայտարարած թիրախին դեմ են քվեարկելու»,- նշեց նա։

«Ոչ թե մեր թիրախին ենք դեմ քվեարկում, այլ ձեր բերած պոպուլիստական նախագծին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նախագիծը 32 կողմ, 58 դեմ, 1 ձեռնպահ ձայներով չընդունվեց։