Հասարակություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո ֆերրանտիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության կատարման գործում:

Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում արձանագրված դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգի այլ հեռանկարային ուղղությունները: