Հասարակություն

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 19-25-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
  • Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
  • Շենգավիթում՝ մարտի 21-ին,
  • Արաբկիրում՝ մարտի 19-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։