Հասարակություն

«Ոսկու աշխարհից» ոսկյա զարդեր են հափշտակել

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդեր են հափշտակել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։

«Մարտի 23-ին, ժամը 19-ին «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ, օգտվելով աշխատակցուհու անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից: