Հասարակություն

Փոփոխություններ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Առաջարկվում է, որ փոքր հիդրոէլեկտրակայանները, արևային և հողմային կայանները առաջիկա երկու տարում կարողանան հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և մտնել մրցակցային շուկա՝ առանց այն վերականգնելու իրավունքի: Սա կընդլայնի մրցակցային շուկայում վաճառողների թիվն ու էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով շուկայի զարգացումը: