Մարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 25 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։41-ին: Այրվել են խորդանոցը և ներսում կուտակած մոտ 4 խմ վառելափայտ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից այգի։