Հասարակություն

Զբոսաշրջային համագործակցության նոր հեռանկարներ ՀՀ-ի և Չինաստանի միջև

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ Խորհրդական Ցայ Չունին, Երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։

Կայացավ հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ, քննարկվեցին նոր մարքեթինգային նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի և Չինաստանի միջև։

Համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվեցին փոխանակել և տարածել երկու երկրների զբոսաշրջային գովազդային տեսանյութերը սոցիալական հարթակներում, նպաստելով միմյանց զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը։