Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին աճել է 4.1%-ով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել են 19.4%-ով, մինչդեռ շինարարության ծավալներն աճել են 22.2%-ով:
Առևտրաշրջանառությունը աճել է 7.8, ծառայությունների ծավալը՝ 12.4, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.9%-ով: Կտրուկ նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 52%, որի արդյունքում արտահանումը նվազել է 59.7, ներմուծումը՝ 45.8%-ով:
